Բելառուսում զանգվածային գործադուլ է․ Միանալու է նաև Մինսկի մետրոն

Բելառուսում զանգվածային գործադուլ է․ Միանալու է նաև Մինսկի մետրոն

PanARMENIAN.Net - Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները։ Nexta Telegram ալիքի փոխանցմամբ՝ երկրի տարբեր արտադրամասերում ու ձեռնարկություններում գործադուլներ են, գործադուլի է պատրաստվում նաև Մինսկի մետրոպոլիտենը։

Տարբեր ոլորտներ արդեն հայտարարել են համապետական գործադուլին միանալու իրենց պատրաստակամության մասին՝ IT-ոլորտի ներկայացուցիչներից մինչև հանքափորներ. գործադուլի ժամի մասին հայտարարողների թիվն ավելանում է։

Երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Մինսկի տրակտորի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման է գնում։

Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

Ավելի վաղ Բելառուսի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Բարսուկովը հայտարարել էր, որ Մինսկում բողոքի ցուցերի ժամանակ ձերբակալված բոլոր անձինք օգոստոսի 14-ի առավոտից ազատ կարձակվեն ոստիկանական բաժիններց, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն իսկ ազատ արձակվածները հայտարարել են իրենց հանդեպ վատ վերաբերմունքի, ծաղրի ենթարկելու մասին։ ՆԳՆ ղեկավարն իր հերթին հերքել է ցուցարարներին ծաղրի ենթարկելու մասին հայտարարությունները։

Photo. EPA/TASS
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---