Լուկաշենկո․ Դեռ ողջ եմ ու արտերկրում չեմ14 օգոստոսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է լուրերը, թե հեռացել է երկրից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Սկզբի համար՝ ես դեռ ողջ եմ ու արտերկրում չեմ, ինչպես ասում են մեր որոշ հարգելի «գիտակիցները»՝ «նախագահը լքել է երկիրը և գտնվում է արտերկրում»։ Այսօր՝ ամսի 14-ին, մենք հանդիպում ենք՝ քննարկելու շինարդյունաբերության աշխատանքը»,-հայտնել է նա աշխատաժողովի ժամաակ։ Բելառուսում օգոստոսի 9-ի ընտրություններին պաշտոնական արդյունքներով հաղթել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ընտրություններից հետո երկրում մարդաշատ բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։ Երկրում շարունակվում են բողոքի ակցիաներն ու գործադուլները: Ավելի վաղ հայտարարվել էր, որ գործադուլի է պատրաստվում նաև Մինսկի մետրոպոլիտենը։ Գործող նախագահը մեկնաբանել է նաև երկրում ընթացքող բողոքի ցույցերն ու գործադուլները՝ նշելով, որ աշխատանքների կանգը կարող է շուկաներում կորուստների պատճառ դառնալ։ «Եթե նրանք երկու օր գործադուլ անեն, մրցակիցները՝ ռուսներն ու կանադացիները, մեզ կգերազանցեն։ Եվ շուկայում կդնեն այն, ինչ ցանկանում են։ Եթե մենք կանգ առնենք, երբեք չեն կարողանա առաջխաղացնել մեր արտադրանքը։ Մարդկանց պետք է բացատրել՝ ուզում եք գործադուլ անել, արեք, ուզում եք աշխատել՝ աշխատեք»,- ասել է Լուկաշենկոն։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |