Էկոնոմիկայի նախարարին դիմակ չկրելու համար տուգանել են

Էկոնոմիկայի նախարարին դիմակ չկրելու համար  տուգանել են

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, որը ասուլիսի սրահ էր մտել առանց դիմակի, տուգանել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

«Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևանությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունում կազմվեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն»,- ասվում է գրառման մեջ:

Օհանյանը ներողություն է խնդրել անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ «նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»։

Գործող օրենքով դիմակ չկրելու համար սահմանված է 10,000 դրամ տուգանք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---