Արարատում անձնական հայացքների պատճառով բժշկի չդիմած ծննդկան է մահացել

Արարատում անձնական հայացքների պատճառով բժշկի չդիմած ծննդկան է մահացել

PanARMENIAN.Net - Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել, նրա դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Մահվան պատճառը սրտամկանի սուր ինֆարկտն է։ «Կինն անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն»,- գրել է Նիկողոսյանը։

Նիկողոսյանը չի կոնկրետացրել՝ ինչ անձնական հայացքների մասին է խոսքը։

ԱՆ-ից կոչ են անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---