Սինանյան․ Կառավարությունը փաթեթ է պատրաստում Լիբանանից եկողներին ըստ արժանվույն ընդունելու համար14 օգոստոսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ տվյալները ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ դեսպանատան տվյալներով՝ մոտ 25,000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է: «Այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնական է՝ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք գան Հայաստան: Սա է մեր քաղաքականությունը»,-ասել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ։ «Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, 101 մարդ են բերել Հայաստան: Եկել են նրանք, ովքեր այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք»,-ասել է նա: Սինանյանն ընդգծել է, որ նույնիսկ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում այդ գործընթացը տեղի է ունենում: Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |