Ամերիկացի պաշտոնյա․ ԱՄՆ-ն ռուսական պատվաստանյութն անգամ կապիկին չի ներարկի

Ամերիկացի պաշտոնյա․ ԱՄՆ-ն ռուսական պատվաստանյութն անգամ կապիկին չի ներարկի

PanARMENIAN.Net - Տարբերակ չկա, որ Միացյալ Նահանգները ռուսական պատվաստանյութը կփորձարկի կապիկների վրա՝ չասած մարդկանց մասին։ Այս մասին CNN-ին հայտնել է առողջապահության ոլորտի ամերիկացի պաշտոնյաներից մեկը։

Աղբյուրը նաև գրում է, որ ռուս պաշտոնյաները հայտնել են, թե Մոսկվան Վաշինգտոնին առաջարկել է համագործակցել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցների և պատվաստանյութերի ստեղծման գործընթացը արագացնելու ամերիկյան «Կայծակնային արագություն» օպերացիայի շրջանակներում։ ԱՄՆ-ն հրաժարվել է։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը գրանցվել է՝ դառնալով աշխարհում կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը, այն արդյունավետ է, իմունային պատասխան է ձևավորում և անցել է բոլոր փորձարկումները։

Մասնագետները Ռուսաստանին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վաղաժամ գրանցման մեջ՝ նշելով, որ այն բավարար փորձարկումներ չի անցել։

Օգոստոսի սկզբին ԱՀԿ-ն հորդորել էր Ռուսաստանին զգուշավոր լինել Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում։ Կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ յուրաքանչյուր պատվաստանյութ կամ այլ դեղամիջոց պետք է կլինիկական տարբեր փորձարկումների և թեստերի ենթարկվի, և միայն դրանից հետո արտոնագիր ստանա և կիրառվի։

Կարդացեք նաև․ «Ռուսական պատվաստանյութը ստեղծած կենտրոնի տնօրենն անդրադարձել է քննադատություններին»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---