Ok.ru-ով հայերից խոշոր գումարներ են հափշտակվել․ 2 հոգի կալանավորվել է

Ok.ru-ով հայերից խոշոր գումարներ են հափշտակվել․ 2 հոգի կալանավորվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է հանցավոր խումբ, որը Ok.ru սոցցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ է կատարել՝ խաբեությամբ ստանալով օգտատերերի բանկային տվյալները։

3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

«Հանցավոր խմբի անդամները 2019-ի փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով Ok.ru կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատերերի` ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները։ Նրանք հափշտակելն են այնտեղ առկա գումարները»,– մանրամասնել են ՔԿ-ից՝ նշելով, որ խմբի անդամներից ոմանք նախկինում նման արարք կատարելու համար պատասխանատվության են ենթարկվել։

Խուզարկությունների արդյունքում՝ առգրավվել են հանցավոր խմբի անդամների կողմից օգտագործվող համակարգիչները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---