Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհատական պատժամիջոցներ սահմանել Բելառուսում կատարվող իրադարձությունների համար։

«Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են պետք նրանց դեմ, ովքեր Բելառուսում խախտում են ժողովրդավարական արժեքները կամ մարդու իրավունքները»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա վստահություն է հայտնել, որ Եվրամիության ԱԳ նախարարների բանավեճը կվկայի «Բելառուսի ժողովրդի հիմնարար ազատությունների և ժողովրդավարության իրավունքին աջակցելու մասին»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չի բացառում, որ Բելառուսի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, ինչպես նաև կարող է կասեցվել նավթի առաքումը երկրում քաղաքական վիճակի պատճառով։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---