Բելառուսական Nexta տելեգրամ ալիքի ստեղծողի հանդեպ հետախուզում է հայտարարվել14 օգոստոսի 2020 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական Nexta տելեգրամյան էջի ստեղծող Ստեփան Պուտիլոյին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական հոդվածով։ Նրան հանդեպ հայտարարվել է հետախուզում․ սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքը։ Nexta Live ալիքը ունի 1․9 մլն հետևորդ, իսկ Nexta ալիքը՝ 720,000։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընդդիմադիրները պնդում են, որ պատկերը հակառակն է և ընտրությունները կեղծվել են։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Կան նաև զոհվածներ։ Ընտրությունների օրվանից երկրում ինտերնետի հասանելիությունը սահմանափակվել էր։ Ցույցերին և ոստիկանական բռնություններին վերաբերող տեղեկությունը հիմնականում տեղադրվում էր բելառուսական տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝՝ Nexta-յում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |