«Պուլտը ձեր ձե՞ռը չի, մի՛ նայեք». Փաշինյանի պատասխանը` հեռուստաալիքներ փակելու հորդորին

«Պուլտը ձեր ձե՞ռը չի, մի՛ նայեք». Փաշինյանի պատասխանը` հեռուստաալիքներ փակելու հորդորին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հիշեցրել է, որ հեռակառավարման վահանակը նրանց ձեռքում է և նրանք կարող են ընտրել՝ ինչ նայել հեռուստացույցով, ինչ ոչ։

Օգոստոսի 14-ին Սևանում մի տղամարդ աշխատանքային այցով այնտեղ գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանից փորձում էր ճշտել, թե երբ են պատրաստվում փակել այն 3-4 հեռուստաալիքները, որոնք «խոսում» և «ժողովրդի ներվերն են քայքայում»։

«Ժողովու՛րդ ջան, պուլտը ձեր ձե՞ռը չի, մի նայեք»,- ասել էր Փաշինյանը տղամարդու հետ զրույցում։

Հայաստանում լրատվամիջոցների խոսքի ազատությունը սահմանվում և կարգավորվում է զանգվածային լրատվության մասին օրենքով։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության՝ մամուլի ազատության ամենամյա ինդեքսով Հայաստանը 2020 թվականին ուսումնասիրված 180 երկրից 61-րդն է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---