Նախարար․ Սևանի ափին վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցված են

Նախարար․ Սևանի ափին վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցված են

PanARMENIAN.Net - Ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նախարարը նշել է, որ ամբողջապես կասեցվել են նաև Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։

Պետրոսյանի խոսքով՝ արդեն մեկնարկել է այդ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները, բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում, սակայն, դանք կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով։

Նախարարը նաև հորդորել է հանգստյան օրերին բնության գրկում անցկացնելուց հետո նաև հոգատար վերաբերմունք ցուցաբերել դրանց հանդեպ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---