17 օգոստոսի 2020 - 13:15 AMT
Հրվ․ Կորեայում եկեղեցու հովվին մեղադրանք է առաջադրվել 315 հոգու վարակման համար

Հարավային Կորեայում Սեուլի եկեղեցիներից մեկի քահանային մեղադրանք է առաջադրվել՝ կորոնավիրուսի սահմանփակումները հաշվի չառնելով հավաքներ անելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Քրեական գործը հարուցվել է այն բանից հետո, երբ 315 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ վերջերս եկեղեցի այցելած 4066 մարդկուց 1045-ի հետ հնարավոր չի եկել կապվել, 550-ը հասցեներ չի նշել, 495-ը չի պատասպանել հեռախոսազանգերինն։ 1207-ն արդեն թեստավորվել են, մյուս մասը սպասում է թեստավորման։

Եկեղեցին չի ընդունում մեղադրանքը և նշում է՝ կառավարությունը զրպարտում է։

Հարավային Կորեայի 7560 եկեղեցում արգելված է հավաքներ անցկացնել, բացառությամբ շաբաթ օրերի ծառայությունների, որոնց ընթացքում պետք է պահվի սոցիալական հեռավորություն։

Կորոնավիրուս է հայտնաբերվել Հարավային Կորեայի 14,873 մարդու մոտ, մահացել է 305 մարդ։