ԱՄՆ-ից գեղասահորդ Պիեռ Բալյանը ցանկություն է հայտնել` ներկայացնելու Հայաստանը միջազգային հրապարակում

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ ամերիկացի գեղասահորդ Պիեռ Բալյանը ցանկություն է հայտնել` ներկայացնելու Հայաստանը միջազգային հրապարակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Պիեռ Բալյանն ինքն առաջարկեց իր ծառայությունները մեր ֆեդերացիային: Մենք արդեն ունենք պայմանավորվածություն: Մնում է քաղաքացիության հարցը: Բալյանն արդեն դիմել է ՀՀ կառավարությանը իրեն հայկական անձնագիր հատկացնելու հարցով: Ներկա պահին մենք սպասում ենք այդ հարցի շուրջ ՀՀ կառավարության որոշմանը: Պիեռ Բալյանը ԱՄՆ լավագույն գեղասահորդների տասնյակում է: Ավելի վաղ նա մարզվում էր գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի եւ մարզիչ Ալեքսեյ Միշինի մոտ: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա աշխարհի առաջնությանը, որը կկայանա մարտի 23-29 Լոս-Անջելեսում, Հայաստանը կներկայացնի Պիեռ Բալյանը: Հակառակ դեպքում ԱՄՆ կմեկնի մեկ այլ հայ գեղասահորդ` Գեղամ Վարդանյանը»,- հաղորդել է Սամվել Խաչատրյանը:



Նշենք, որ Բալյանը արդեն 25 տարեկան է: Սովորաբար գեղասահորդ-մենակատարներն ավարտում են իրենց կարիերան 25-27 տարեկանում: Ենթադրվում է, որ նա կկարողանա Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալ 1-2 տարի:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---