Տիկնիկայինը վերսկսում է աշխատանքը՝ բացօթյա

Տիկնիկայինը վերսկսում է աշխատանքը՝ բացօթյա

PanARMENIAN.Net - Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը վերսկսում է աշխատանքը՝ բացօթյա ներկայացմամբ։ Մեկնարկը կտրվի օգոստոսի 26-ին՝ 18:00-ին «Երգում են տիկնիկները» ծրագրով։

Մասնակցությունն անվճար է՝ Սայաթ-Նովա փողոցից:

«Իսկ արդեն օգոստոսի 29-ին «Դում-Դում իմաստունը» և 30-ին «Անխելք մարդը» ներկայացումները կխաղանաք թատրոնի պատշգամբում, որի մասին կտեղեկացնենք հավելյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կառավարությունը որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչև սեպտեմբերի 11-ը, սակայն գրադարանները, թանգարանները նույնպես վերաբացվում են։ Թույլատրվել է նաև թատերահամերգային և այլ մշակութային միջոցառումների բացօթյա անցկացումը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---