ԱԶԲ-ն $750,000 կուղղի ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակմանը

ԱԶԲ-ն $750,000 կուղղի ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակմանը

PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է $750,000 արժեքով Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակման և շահագործման համար։

Այն կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) արտակարգ իրավիճակների պայմաններում և նորմալ իրավիճակներում որակյալ և շարունակական կրթություն ապահովելու հարցում։

«Համազգային մակարդակում բոլոր սովորողների համար որակյալ և շարունակական կրթության հասանելիության ապահովումը հանդիսանում է Կառավարության հիմնական նպատակը և աջակցում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու և ինտեգրված լուծումներ տրամադրելու ղեկավար սկզբունքներին»,- հայտարարել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Ծրագիրը կառավարությանը կօգնի քաղաքականություն մշակել՝ հարթակից օգտվելու հավասար հնարավորություններ տալով բոլորին, ինչը կբավարարի սովորողների, նրանց խնամակալների և ուսուցիչների կարիքներին և ֆիզիկական բազմազան կարողություններին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից ուսումնական պրոցեսն ընթացել է հեռավար, ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր, որ դասերը դպրոցներում կվերսկսեն սեպտեմբերի 15-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---