«Զվարթնոցը» ՀՀ եկողների համար Covid-19-ի թեստավորման լաբորատորիաների ցանկ է կազմել17 օգոստոսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ՀՀ եկողների համար հրապարակել է կորոնավիրուսի թեստավորում իրականացնող լաբորատորիաների ցանկը։ ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաների թվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնը, «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ի «Արմենիկում» մասնաճյուղը, «Դավիդյանց» լաբորատորիաները, «Էկոսենս» ՍՊԸ-ն, «Նորմեդ» բժշկական կենտրոնը, «Սիրմեդ» ՍՊԸ-ն, «Ա․Բ․ Մեդ» ախտորոշիչ լաբորատորիան։ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե չունի վիրուսի ախտանշաններ և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ՝ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով կամ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Օդանավակայանից հիշեցրել են, որ ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` համապատասխան լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։ Մինչև հետազոտության արդյունքների բացասական պատասխանը ստանալը անձն իրավունք չունի լքելու ինքնամեկուսացման վայրը։ Օգոստոսի 12-ին պարետ Տիգրան Ավինյանի որոշմամաբ Հայաստանը բացել է իր օդային սահմաններն օտարերկրացիների համար։ Ավինյանը նշել է նաև, որ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանելու ճանապարհորդության կանոնները ՀՀ քաղաքացիների համար։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |