Մանվել Գրիգորյանի գույքը կալանքի տակ կմնա

Մանվել Գրիգորյանի գույքը կալանքի տակ կմնա

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացել է Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը, դատարանը մերժել է Գրիգորյանի գույքը կալանքից հանելու միջնորդությունը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Գրիգորյանը ներկա չէր նիստին առողջական վիճակի պատճառով, նա անկողնային վիճակում է, բուժվում է տանը։ Դատավորը նշել է, որ նիստը կհետաձգվի, սակայն կքննվի Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը հանելու միջնորդությունը։

Նա հայտնել է որ Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ ՊԵԿ հարցում են ուղարկել և պատասխան ստացել, որ «Արա և Այծեմնիկ» ընկերությունը 2018-20-ին 1․3 մլն դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունի։

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այդ պատճառով էլ ուզում են Գրիգորյանի գույքի մի մասը կալանքից ազատվի՝ 9 մլն դրամի չափով, որպեսզի հարկային պարտավորությունները կատարվեն։ Դրանք առաջացել են, քանի որ ընկերությունը շահույթ չի ստացել այս ընթացքում, աշխատավարձեր չի կարողացել վճարել։

Դատավոր Մարտիրոսյանն ասել է, որ երբևէ չի արգելել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը կատարել իր հարկային պարտավորությունները։ Ուստի, պաշտպանների ներկայացրած միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

2019-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցել էր դատարանի դեպոզիտ հաշվին` որպես առերևույթ վնասի փոխհատուցում։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Գրիգորյանի առողջական վիճակից, որոշել էր նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն է տեղափոխվել։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.2 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույք հափշտակելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---