Սմարթֆոնը կկարողանա ասել` երբ եք խմած18 օգոստոսի 2020 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներում հետազոտություն են իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ սմարթֆոնը կարող է հասկանալ՝ տերը ալկոհոլի ազդեցության տակ է, թե` ոչ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Սթենֆորդի համալսարանի հետազոտողները փորձ են արել և պարզել, որ սմարթֆոնը կարողանում է սահմանել օգտատիրոջ խմածության աստիճանը՝ եզրակացություններ անելով նրա քայլվածքից։ Վերլուծել են 21-ից 43 տարեկան 22 մեծահասակի տվյալներ։ Նրանց հյուրասիրվել է այնքան ալկոհոլ, որ արտաշնչած օդում դրա մակարդակը կազմի 0․2%: Դրանից հետո գոտկատեղին ամրացվել է սմարթֆոնը։ Այնուհետև 7 ժամում մասնակիցները ժամը մեկ 10 քայլ են արել առաջ և հետ՝ մինչ ալկոհոլի մակարդակը չի իջել վարելու համար թույլատրելի սահմանի։ Հայաստանում վարորդների արյան մեջ ալկոհոլի թույլարտրելի մակարդակը չպետք է 0․04 գրամից ավելի լինի։ Քայլքի ընթացքում հեռախոսը արձանագրել է մարդկանց տվյալները՝ քայլվածքի արագությունը, հավասարակշռությունը։ 90% դեպքերում հետազոտության մասնակիցների խմածության աստիճանը որոշվել է սմարթֆոնով։ Այդ թվյալները համադրելով հնարավոր է լինում հստակեցնել, թե երբ է մարդու արյան մեջ ալկոհոլի առկայությունը գերազանցում 0․08%-ը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |