19 օգոստոսի 2020 - 11:00 AMT
Ֆինլանդիան Covid-19-ի պատճառով կփակի սահմանը 10 երկրի համար

Ֆինլանդիայի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով օգոստոսի 24-ից կրկին փակելու է սահմանը 10 երկրի քաղաքացիների համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ֆինլանդիայի մուտքի իրավունք չեն ունենա Իսլանդիայից, Հունաստանից, Մալթայից, Գերամանիայից, Նորվեգիայից և Դանիայից, Իռլանդիայից, Կիպրոսից, Սան Մարինոյից և Ճապոնիայից ժամանողները։

Երկրի կառավարության համար սահմանների բացման հիմնական չափանիշը կորոնավիրուսի դեպքերի թիվն է, որը վերջին 14 օրում 100,000 բնակչի հաշվով չպետք է գերազանցի 8-ը։

Ֆինլանդիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն օգոստոսի 19-ի դրությամբ 7776 է, 7050 մարդ առողջացել է, 334-ը՝ մահացել։