Թրամփ․ Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ՝ չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ

Թրամփ․ Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ՝ չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է առևտրային բանակցությունները Չինաստանի հետ։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ նա չի ցանկանում հիմա գործ ունենալ ՉԺՀ հետ։

«Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ։ Գիտեք՝ ինչո՞ւ։ Ես չեմ ուզում հիմա նրանց հետ գործ ունենալ՝ հաշվի առնելով, թե ինչ արեցին նրանք այս երկրի և աշխարհի հետ։ Չեմ ուզում հիմա խոսել Չինաստանի հետ։ Նրանք կարող էին կասեցնել սա (խոսքը կորոնավիրուսի մասին է)»,- ասել է Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ճշգրտող հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ-ն դուրս գալ Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլից, նախագահն ասել է, որ դեռ կմտածի։

ԱՄՆ և Չինաստանի միջև Վաշինգտոնում հունվարի 15-ին տեղի է ունեցել երկու երկրների միջև առևտրային գործարքի առաջին փուլի վերաբերյալ պայմանավորվածությունների կնքման արարողությունը։ Փաստաթղթերը ստորագրել են Թրամփը և Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն։ Չինաստանը համաձայնել է $76.7 միլիարդով և $123.3 միլիարդով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները համաձայնագրի գործողության առաջին և երկրորդ տարում։ Խոսքը գնում է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ այլ ապրանքների մասին։ Վաշինգտոնը կարծում է, որ այդպիսով կկարողանա զգալիորեն կրճատել առևտրային պակասուրդը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---