Ծանրաքարշ մեքենաների բեռնվածությունը սկսել են ստուգել

Ծանրաքարշ մեքենաների բեռնվածությունը սկսել են ստուգել

PanARMENIAN.Net - Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պրոցեսը լինելու է պարբերական և ոլորտը կարգավորելու նպատակ ունի: Խնդրում ենք պահպանել կանոնները, երթևեկել թույլատրելի քաշով բեռնված մեքենաներով»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում բեռնատար մեքենայի ընդհանուր զանգվածը, բեռի հետ միասին, չպետք է գերազանցի 44 տոննան, ամեն ավելորդ 500 կգ-ի դիմաց վարորդին տուգանում են 100,000 դրամի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---