ՌԴ-ն արտահանում է ԱԿ-12-երը․ Ստացող երկիրը, հավանաբար, ՀՀ-ն է

ՌԴ-ն արտահանում է ԱԿ-12-երը․ Ստացող երկիրը, հավանաբար, ՀՀ-ն է

PanARMENIAN.Net - Ռուսական «Կալաշնիկով» ընկերությունը սկսել է ԱԿ-12 ինքնաձիգերի արտահանումը «մերձավոր արտերկրի» երկրներ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է կոնցերնի գլխավոր տնօրեն Դմիտրի Տարասովը։

Թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, չի հստակեցվում։ Սակայն ուշագրավ է՝ 2019-ին Հայաստանը Ռուսաստանի հետ 50 հատ ԱԿ-12-երի փորձնական խմբաքանակ գնելու պայմանագիր էր կնքել՝ դառնալով ՌԴ-ից բացի դրանք գնող առաջին երկիրը։ Այլ գնորդներ հայտնի չեն, սակայն չի կարելի բացառել, որ չկան։

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը։

5.45 և 7.62 տրամաչափի ԱԿ-12 ինքնաձիգերը րոպեում 700 կրակոց են արձակում, դրանց հեռահարությունը 1000 մ է, որից 600 մ-ը՝ էֆեկտիվ։ Ռուսական բանակի սպառազինությունն ինքնաձիգերը համալրել են 2018-ին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---