Սիգի որսն արգելվել է. Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին

Սիգի որսն արգելվել է. Ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին

PanARMENIAN.Net - Ձկնորսները մեքենաներով որոշ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին, նրանք դժգոհել են, որ իրենց արգելում են ձուկ որսալ, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Բողոքի ակցիայի մասնակիցներից Վախթանգ Ստեփանյանի խոսքով՝ առաջարկում են որոշ գումարի դիմաց թույլատրել ձկան որսը:

«10-20 տարի է` ձուկ ենք բռնել, ոչ ոք մեզ մի բան չի ասել, հիմա եկել են ու մեզ ասում են` չենք թողնելու»,- ասել է նա՝ հավելելով, որ սեզոնին դրանով են ընտանիք պահում։

Նրա խոսքով` այս տարի սիգի պաշարները բավականին շատ են, բայց իրենց թույլ չեն տալիս ձկնորսությամբ զբաղվել, որ որոշ ժամանակ անց ձկան գինը բարձրացնեն։

Ձկնորսները մայրուղին բացել են պայմանով, որ մինչև օգոստոսի 25-ը խնդրին լուծում չտալու դեպքում նորից ճանապարհը փակելու են։

Օգոստոսի 20-ին մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի փորձարարական ծրագիրը, որով նախատեսվում է, որ սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով կընթանա: 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները դուրս են գալու որսի, իսկ օրվա վերջում «Սևան ազգային պարկի» աշխատակիցները կշռելու են բռնած ձկնապաշարը։ Մինչև հոկտեմբերի 1 հնարավոր է որսալ մինչև 200 տոննա սիգ։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---