Երևանում հավաքվող «Կալաշնիկովների» առաջին խմբաքանակը՝ ՀՀ ԶՈւ-ին

Երևանում հավաքվող «Կալաշնիկովների» առաջին խմբաքանակը՝ ՀՀ ԶՈւ-ին

PanARMENIAN.Net - Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի արտադրամասը պատրաստ է առաջին խմբաքանակը՝ 1000 ինքնաձիգ տրամադրել Զինված ուժերին։

Օգոստոսի 21-ին արտադրամաս էր այցելել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը, որին ներկայացվել են ինքնաձիգների հավաքման բոլոր փուլերը, հատուկ ուշադրություն է դարձվել որակի վերահսկողության բազմափուլ գործընթացին։

«Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից, արդեն որոշում է կայացվել, որ տվյալ ինքնաձիգները տրվելու են զորամասերին` մարտական հերթապահության կամ մարտական խնդիրների իրականացման համար։

Սա արդեն արդյունքն է, որը մենք տեսնում ենք։ Ռազմարդյունաբերության կոմիտեի, նաև զինված ուժերի համապատասխան մասնագետների կողմից հավաքման ամբողջ գործընթացը վերահսկվել է և այսօր սա վերջնական մասն էր առաջին խմբաքանակի, որը պատրաստ է առաքվելու մեր զինված ուժերին»,- ասել է Դավթյանը:

Հայաստանում հավաքվող «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգներն անցնում են որակի ուժեղացված վերահսկողություն՝ որևէ թերություն բացառելու համար։ Հավաքման յուրաքանչյուր փուլից հետո մանրակրկիտ ստուգվում են բոլոր դետալները, որից հետո միայն ինքնաձիգը տեղափոխվում է գործընթացի հաջորդ փուլ։

Ռազմարդյունաբերության կոմիտեի փորձագիտական խմբի անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել արտադրական գործընթացի և հատկապես որակի վերահսկման մեխանիզմների վերաբերյալ։

2020-ի հուլիսին Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման գործարանը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի գործակցության պայմանագրի հիման վրա, 10 տարի ժամկետով։ Գործարանը սկզբնական շրջանում Ռուսաստանից մատակարարված պահեստամասերով հավաքելու է ԱԿ-103 տեսակի ինքնաձիգեր։ Հաջորդ փուլում նախատեսվում է որոշ պահեստամասեր արտադրել տեղում։ Տարեկան նախատեսվում է արտադրել 50,000 ինքնաձիգ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---