Մոսկվայից Երևան նոր չարտերներ են նախատեսվում

Մոսկվայից Երևան  նոր չարտերներ են նախատեսվում

PanARMENIAN.Net - Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթեր են նախատեսված։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ժամանակացույցը․

Օգոստոսի 28-ին՝ Մոսկվա-Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 09:00-ին)

Օգոստոսի 29-ին՝ Մոսկվա – Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 12:30-ին)

Օգոստոսի 30-ին՝ Մոսկվա – Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 11:00-ին)

Օգոստոսի 31-ին՝ Մոսկվա – Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N94 տոմսարկղերից, աշխատանքային ժամերն են 10։00-21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14,700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով կարելի է դիմել նշված ավիաընկերությանը։

Դեսպանությունը հորդորում է ստուգել անձը հաստատող փաստաթղթերը:

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---