«Ստեփան Գիշյան» հիմնադրամը հասարակական 5 ծրագիր կֆինանսավորի

«Ստեփան Գիշյան» հիմնադրամը հասարակական 5 ծրագիր կֆինանսավորի

PanARMENIAN.Net - 2015-ից սկսած «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն աջակցում է հասարակության համար կարևոր և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

2020-ին Հիմնադրամը մրցութային կարգով ընտրել է հասարակության համար հեռանկարային 5 ծրագիր:

2017-ից մինչև այժմ հիմնադրամի աջակցությամբ իրականացվել է 12 ծրագիր, ներդրվել՝ ավելի քան 34 միլիոն դրամ: Իրականացված ծրագրերի արդյունքներից օգտվում է ավելի քան 2000 շահառու, ստեղծվել է մոտ երկու տասնյակ աշխատատեղ:

«Մեզ համար կարևոր է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ իրականացվող ծրագրերի աշխարհագրության ընդլայնումը: Ցանկանում ենք, որ տարիներ անց, երբ հետհայացք գցենք մեր անցած ուղուն, տեսնենք, որ հիմնադրամի շնորհիվ հասարակության համար կարևոր և հեռանկարային բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել Հայաստանի ամբողջ տարածքում: Մեր առջև խնդիր ենք դրել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք արդի են այսօր և արդի կլինեն տարիներ անց: Շարունակելու ենք իրականացնել դրամաշնորհային մրցույթներ և կյանքի կոչել հիմնադրամի նպատակները»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Գիշյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015-ին` ԱԿԲԱ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---