Նախարար․ 2019-ի ՀՆԱ-ի 2․4%-ը ՏՏ ոլորտի մասնաբաժինն է

Նախարար․ 2019-ի ՀՆԱ-ի 2․4%-ը ՏՏ ոլորտի մասնաբաժինն է

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի մասնաբաժինը 2019-ին ՀՆԱ-ի 2․4%-ն է կազմել, հայտարարել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Հայաստանում 2019-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7.6%։

«Մենք կարծում ենք, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտին տրվող արտոնությունները միանշանակ տեղին են և արդարացված: Դա խթանում է նոր գաղափարներով հանդես եկող ընկերություններին: Ոլորտի զարգացման համար ամեն մի ծախսված գումար հետ է ստացվում», - ասել է Արշակյանը:

ԲՏԱ նախարարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակում ևս ծրագրեր է իրականացնում։ 17-րդ միջոցառման շրջանակում 10-30 մլն աջակցություն է ուղղվել վիրուսի դեմ պայքարում նորարար նախագծեր ունեցող ընկերություններին ու տնտեսվարողներին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---