Ջեֆ Բեզոսի կարողությունը գերազանցել է $200 մլրդ-ը26 օգոստոսի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը գերազանցել է $200 միլիարդը։ Դա տեղի է ունեցել ընկերության բաժնետոմսերի արժեքի աճի շնորհիվ, գրում է Forbes-ը։ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրան է պատկանում Amazon-ի բաժենտոմսերի 11.1 տոկոսը։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 55%-ով։ Բեզոսի կարողությունը 12 ամսում աճել է գրեթե $86 միլիարդով։ Բեզոսն առաջին մարդն է պատմության մեջ, որի կարողությունը հասել է $200 միլիարդի։ Սակայն այդ կարգավիճակում նրան չի հաջողվել երկար մնալ, քանի որ օգոստոսի 25-ի սակարկությունների ավարտին նրա կարողությունը գնահատվում էր $199․7 մլրդ։ Բեզոսն ավելի շուտ կարող էր հասցնել կարողությունը $200 մլրդ-ի, եթե չլիներ ապահարզանը։ 2019-ի հուլիսին Բեզոսը բաժանվեց կնոջից՝ Մաքքենզի Սքոթից, 25 տարվա ամուսնությունից հետո՝ տալով նրան Amazon-ում իր մասնաբաժնի մեկ քառորդը՝ այսինքն մոտ 4%-ը։ Այժմ նրա կնոջ կարողությունը գնահատվում է $63,4 մլրդ։ Հուլիսին նա գրեթե $1,7 մլրդ է նվիրաբերել 116 ոչ կոմերցիոն կազմակերպության։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |