Մոսկվայում Թումո է բացվել․ 2000 ուսանող կունենա

Մոսկվայում Թումո  է բացվել․ 2000 ուսանող կունենա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 26-ին բացվել է 3-րդ միջազգային Թումո կենտրոնը, որտեղ սովորելու է 2000 ուսանող:

Թումո կենտրոններ կան նաև Փարիզում ու Բեյրութում։

Թումոյի և Genome Ventures ընկերության գործակցության արդյունքում սովորողները նախնական փուլում կկարողանան հմտանալ 8 ոլորտում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա և ստեղծագրություն:

«Մոսկվայում հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց և կենտրոններում դասերի համադրություն, որը վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք՝ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաև Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա Թումոյի ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- նշել է կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Նոր Թումո կենտրոնը Մոսկվայի կենտրոնում է՝ «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարևանությամբ: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն 2020-ի հոկտեմբերին: Մանրամասների և գրանցման համար կարելի է գրանցվել։

Մինչև տաեվերջ պլանավորվում է ևս 2 միջազգային կենտրոնի բացում` Բեռլինում և Տիրանայում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---