Գորգիսյանը վարչապետին առաջարկում է չեղարկել դիմակ չկրած անապահովների տուգանքները

Գորգիսյանը վարչապետին առաջարկում է չեղարկել դիմակ չկրած անապահովների տուգանքները

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու պարտադիր պահանջը խախտելու համար որոշ քաղաքացիների տուգանքները չեղյալ համարելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

«Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում», - մասնավորապես գրել է նա:

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված փակ և բաց տարածքներում (որոշ բացառություններով) դիմակ կրելը պարտադիր է: Չկրելու կամ սխալ կրելու համար 10,000 դրամ տուգանք է սահմանված։ Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 43,270 դեպք կա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---