Վարչապետի մոտ քննարկվել են համատարած հայտարարագրման կազմակերպման մեխանիզմները28 օգոստոսի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին և այլ հարցերի: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ և դիտողություններ: Փաշինյանը կարևորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի և քաղաքացիական կեցվածքի ձևավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը և ներկայացնել առաջարկներ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ: 2019-ից ՀՀ-ում քննարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման հնարավորությունը։ Համարվում է, որ դա կնպաստի ուղղակի հարկերի հավաքագրմանը՝ հասցնելով նվազագույնի վարչարարական ծախսերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Մեծ եղեռնը դատավճիռ չէ՝ պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը «Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք»,–նշել է նա Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում |