Oracle-ն ու Microsoft-ը TikTok-ը գնելու հայտ են ներկայացրել

Oracle-ն ու Microsoft-ը TikTok-ը գնելու հայտ են ներկայացրել

PanARMENIAN.Net - Oracle-ն ու Microsoft-ը չինական ByteDance ընկերության TikTok-ի՝ ամերիկյան հատվածը գնելու հայտ են ներկայացրել մի գործարքի շրջանակում, որը կարող է ավարտին հասցվել մեկ շաբաթվա ընթացքում, գրում է Bloomberg-ն իրազեկ աղբյուրներին հղումով։

Ընդ որում, Microsoft-ի հայտը ներառում է գործընկերություն Walmart-ի հետ, որը հաստատել է իր մասնակցությունը, գրում է «Վեդոմոստին»։

«Մրցակցային առաջարկություններն արվել են, ինչը վկայում է գործարքն ավարտին հասցնելու միտումների մասին, թեև մանրամասների մշակումն ավելի շատ ժամանակ կպահանջի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

TikTok-ում և Microsoft-ում մեկնաբանություններից հրաժարվել են։

Ավելի վաղ Microsoft-ը հաստատել էր, որ բանակցում է չինական ByteDance ընկերության հետ՝ Միացյալ Նահանգների, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի տարածքում TikTok հավելվածի տնօրինության իրավունքները ձեռք բերելու ուղղությամբ։

Օգոստոսի 1-ին New York Times-ն իր աղբյուրին հղումով հայտնել էր, որ ամերիկյան Microsoft-ը չինական ByteDance-ի հետ բանակցություններ է վարում՝ TikTok-ը ձեռք բերելու համար և արդեն օգոստոսի 3-ին գործարքը կարող է կայանալ։

Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է արգելել երկրում TikTok-ը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել էր հավելվածին Չինաստանի իշխանություններին օգտատերերի անձնական տվյալներ տրամադրելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---