Տոնոյան․ Նախնական գնահատականն այն է, որ սպան մոլորվել է

Տոնոյան․ Նախնական գնահատականն այն է, որ սպան մոլորվել է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ասել է, որ նախնական գնահատականն այն է, որ նա մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։

«Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նախարարը հավելել է, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։

Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված քաղաքացուն ներկայացրել է որպես դիվերսանտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---