Քրհեղինակություն «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է28 օգոստոսի 2020 - 19:31 AMT PanARMENIAN.Net - «Օշականցի Գևորիկ» անունով հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանը կալանավորվել է։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Մելիքյանը մեղադրվում է հանցավոր գործակցություն ստեղծելու կամ հանցավոր գործակցություն ղեկավարելու հոդվածով (պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։ ԱԱԾ-ն օգոստոսի 26-ին հայտնել էր, որ բացահայտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ: Գևորգ Մելիքյանը ձերբակալվել է այս գործի շրջանակներում, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ նույն գործի շրջանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել դատարան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում |