Ինչ է Avto Vark-ը և ինչպես օգտվել դրանից

Ինչ է Avto Vark-ը և ինչպես օգտվել դրանից

PanARMENIAN.Net - Երբ հասկանում ես, որ ավտոմեքենայի առկայությունը մի քանի անգամ կհեշտացներ կյանքը, մտածում ես դրա ձեռքբերման տարբերակների մասին։ Ֆինանսական տեսակետից ավտոմեքենայի ձեռքբերման համար գոյություն ունի մի քանի տարբերակ։ Դրանք են՝ մեքենայի վարձակալությունը, կանխիկ գնումը և Avto Vark-ի ձևակերպումը։

Մեքենաների վարձակալութայն դեպքում մեքենան պատկանում է մեկ այլ անձի, դուք վճարում եք ամսական կամ տարեկան վարձ և օգտագործում այն։ Մեքենայի վարձակալության դեպքում դրա տերն ինքն է որոշում հետագա ճակատագիրը։ Ավտոմեքենան կարող է վաճառվել կամ վարձակալության տրվել մեկ այլ անձի վարձակալության ժամկետի ավարտից հետո։

Հաջորդ տարբերակը կանխիկ վճարմամբ մեքենայի գնումն է։ Այսկերպ մեքենան անմիջապես գրանցվում է ձեր անունով և դառնում եք դրա տերը։ Սա նշանակում է, որ ավտոմեքենայի հետ կատարվող ցանկացած գործողության համար որոշումները ինքներդ եք կայացնելու։ Կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ առանց երրորդ անձի համաձայնության։

Սակայն եթե կարծում եք որ բավականաչափ գումար չունեք այս պահին ավտոմեքենա գնելու համար, բայց այն շատ է անհրաժեշտ, կարող եք դիմել Avto Vark-ի ձևակերպման տարբերակին։

Ի՞նչ են իրենից ներկայացնում Avto Vark-ը

Ավտովարկը մեքենա գնելու համար ֆինանսավորման միջոցներից մեկն է։ Avto Vark-ի տրամադրման համար որպես երաշխիք է հանդիսանում հենց այն ավտոմեքենան, որը գնում եք:

Այլ կերպ ասած, եթե չմարեք վարկի գումարը, ապա վարկատուն կարող է վաճառել մեքենան՝ իր գումարը վերադարձնելու համար։ Ինչպես ցանկացած այլ վարկատեսակ, ավտովարկերը ձևակերպում և մարվում են նույնկերպ։ Մշակվում է ավտովարկի մարման ժամանակացույց, որով հարկավոր է առաջնորդվել վարկի մարման ամբողջ ընթացքում։

Avto Varker-ի տոկոսադրույքները կարող են տարբերվել՝ կախված բանկի կամ վարկային կազմակերպության ներկայացրած պահանջներից։

Ովքե՞ր կարող են ստանալ Avto Vark

Ինչպես Avto Vark-ի մարման ժամկետները, այնպես էլ դրանց տրամադրման մնացած բոլոր պայմանները կարող են տարբեր կլինեն՝ կախված բանկից կամ վարկը տրամադրող կազմակերպությունից։

Հասկանալու համար, թե արդյոք կարող եք դիմել տվյալ ավտովարկին, հարկավոր է մանրամասն ուսումնասիրել վարկատուի պահանջները։

Արդյո՞ք վարկային պատմությունը կազդի վարկի տրամադրման որոշման վրա

Avto Vark-ի տրամադրման և հաստատման եղանակը գրեթե նույնն է, ինչ ցանկացած այլ վարկինը։ Իհարկե, եթե վարկային պատմությունը լավն է, այն կօգնի ավելի արագ հաստատում ստանալ։ Սակայն միշտ չէ, որ վարկային պատմությունը կարևոր է վարկը ձևակերպելու և հաստատելու համար։ Կան ընկերություններ, որոնք վաստահելիությունը չափում են այլ չափանիշներով, որտեղ վարկային պատմությունն այնքան էլ մեծ դեր չի խաղում։

Հետևաբար, կրկնակի անգամ պահաջներին ծանոթանալը չի խանգարի։

Ովքե՞ր են տրամադրում Avto Vark

Avto Vark տրամադրում են գրեթե բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները։

Ինչպե՞ս ընտրել վարկատուին

Avto Vark-ի դիմելիս, երբ համեմատում եք վարկատուի առաջարկած պայմանները, հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ կարևոր հանգամանքներին։

• Առաջին հերթին համոզվեք, որ կարող եք դիմել տվյալ վարկի համար։ Ձեր տարիքը, վարկային պատմությունը, աշխատավարձի չափը և այլ չափորոշիչներ կարող են ազդեցություն ունենալ վարկի դիմումի հաստատման վրա։

• Այնուհետև ուշադրություն դարձրեք տվյալ վարկի նվազագույն և առավելագույն չափին, եթե վարկի տրման առավելագույն չափն ավելի փոքր է, քան այն գումարի չափը, որը ձեզ հարկավոր է, ապա ճիշտ կլինի փնտրել մեկ այլ վարկատուի։

• Համեմատեք բոլոր առաջրկվող վարկերի տարեկան տոկոսադրույքները և փորձեք ընտրել ամենացածրը։

• Վարկ ընտրելիս համոզվեք, որ վաղաժամկետ վարկի մարման դեպքում ձեզանից չեն պահանջի հավելյալ տույժեր և վճարներ։

Սրանք Avto Vark-ի ընտրության ժամանակ ամենակարևոր կետերից են,, բայց այսքանով չի կարելի սահմանափակվել։ Մինչև վարկի համար դիմելը հարկավոր է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր վարկատուի բոլոր պահանջներին և համոզվել, որ այն լիովին հարմար է։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---