Երևանում բեյրութահայերի բիզնեսը կազատեն տուրքերից և վճարներից

Երևանում բեյրութահայերի բիզնեսը կազատեն տուրքերից և վճարներից

PanARMENIAN.Net - Ավագանու որոշմամբ՝ օգոստոսին Բեյրութում պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն։ Նրանք 2020-ին կազատվեն տեղական տուրքից և վճարներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Բացի այդ, լիբանանահայերը հնարավորություն կունենան օգտվելու առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական և մի շարք այլ ծառայություներից։ Ինտեգրման փաթեթը մշակում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Կառավարությունը հայտնում է, որ այդ փաթեթով առաջարկվող ծառայություններից կօգտվեն նաև պայթյունից ավելի վաղ՝ ամառվա մեջ Հայաստան վերադարձած լիբանանահայերը։

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուններ են եղել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը, հարյուրավոր հայեր անտուն են մնացել, կան նաև զոհեր։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Պայթյունից հետո Հայաստանի կառավարությունը օգնություն էր ուղարկել ինչպես այնտեղի հայկական համայնքին, այնպես էլ կառավարությանը։ Բեյրութ մեկնած հայկական ինքնաթիռներով հարյուրավոր լիբանանահայեր վերադարձել էին Հայաստան։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---