ԿԽՄԿ-ին դեռ չի հաջողվել կապվել Ադրբեջանում հայտնված հայ սպայի հետ 2 սեպտեմբերի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ: Ադրբեջանի նման ապակառուցողական, սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները պարզապես խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Անդրադառնալով ռազմագերիների երկկողմ փոխանակման Ադրբեջանի առաջարկած «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին` Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստանում ռազմագերիներ չկան․ Ադրբեջանում հայտնված հայաստանցիները որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց հանդեպ շինծու քրեական գործեր են հարուցվում, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ադրբեջանն առաջարկում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ռազմագերիներին։ Հարցն այն է, որ Արցախի բանտում են Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների դիվերսանտները։ Նրանք սպանել էին հայկական բանակի սպայի, 17-ամյա պատանու, վիրավորել քաղաքացիականի։ Հայկական կողմը հրաժարվում է այդ մարդկանց տալ Ադրբեջանին, որովհետև նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ հանցագործներ։ Նաղդալյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ետ ստանալ Քարվաճառի շրջանում ձերբկալված ադրբեջանցի երկու մարդասպանին։ Նա նշել է, որ անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է` անկախ հանգամանքից, թե հակամարտության գոտում է կատարվել, թե մեկ այլ վայրում։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այս տարի (2020-ին) ՀՀ տարածքում է հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի և ի տարբերություն Ադրբեւանի՝ Հայաստանը նրանց իրավունքները չի խախտել և քրգործեր չի հարուցել։ Օգոստոսի 22-ին, նախնական տվյալներով, մոլորվելու հետևանքով Ադրբեջանում հայտնված հայ սպային մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։ Գուրգեն Ալավերդյանին Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Կարդացեք նաև՝ «Ադրբեջանը փորձում է հայ սպային Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի մարդասպանների հետ նույն հարթության վրա դնել» http://www.panarmenian.net/arm/news/284619/ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |