Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել 3 սեպտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ, 83-ամյա Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել։ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը մի քանի օր Սարդինիայում է եղել, որտեղ հանդիպել է գործարար Ֆլավիո Բրիատորեի հետ։ Ավելի ուշ Բրիատորեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Բերլուսկոնին ևս թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, գրում է «Կոմերսանտը»: Նա շարունակում է աշխատել Արկորում գտնվող իր նստավայրից, որտեղ առանձնացել է ինքնամեկուսացման նպատակով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կարող է բուժօգնություն ցուցաբերել Իտալիայի նախկին վարչապետին։ «Վստահ եմ, որ եթե պահանջվի, նախագահը համապատասխան կարգադրություն կանի»,- ասել է նա։ Բերլուսկոնիի գլխավորած «Առաջ, Իտալիա» կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 20-21-ին կայանալիք տարածաշրջանային ընտրություններին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |