Հանրագրերի միասնական նոր հարթակ՝ ՀՀ-ում 3 սեպտեմբերի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործարկվել է հանրագրերի միասնական հարթակ` E-petition.am կամ Hanragir.hay դոմեյններով, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այն հայտնի Change.org-ի հայկական տարբերակն է։ Հանրագիրն ընդհանուր նշանակություն ունեցող գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են սոցիալական, քաղաքական, տնտեսական թեմաների վերաբերյալ առաջարկություններ, պետական կառավարման մարմինների գործունեության թերությունների շտկման կամ բարելավման մասին հաղորդում անել։ Հարթակը հնարավորություն է տալու էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, ստորագրել դրանք, հետևել ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը։ Փոխվարչապետ Ավինյանի խոսքով՝ Կառավարությունը ցանկանում է էլեկտրոնային կառավարման գործիքներով խթանել քաղաքացիների ներգրավվածությունը որոշումների կայացմանը։ Ըստ նրա՝ իրենք հատուկ ուշադրությամբ են հետևելու հարթակում տեղի ուենցող գործընթացներին; 2020-ի ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման ցուցիչի համաձայն՝ ՀՀ-ն 193 երկրի ցանկում զբաղեցնում է 68-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատ 19 կետով բարելավելով իր դիրքերը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |