4 սեպտեմբերի 2020 - 15:09 AMT
Բեյրութի նավահանգստում 4 տ-ից ավելի ամոնիումի նիտրատ են գտվել

Լիբանանի բանակը հայտարարել է, որ գտել է 4․35 տոննա ամոնիումի նիտրատ Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ, որտեղ օգոստոսի 4-ին նույն նյութի պատճառով ուժեղ պայթյուն էր որոտացել, գրում է Reuters-ը։

Լիբանանի բանակի ինժեներները նշել են, որ զբաղվում են դրանով, իսկ քիմիական նյութերը հայտնաբերվել են նավահանգստի 9-րդ մուտքի մոտ։

Պայթյունից հետո Լիբանանում մարդիկ անհանգստանում են, որ վտանգավոր նյութեր շարունակում են պահվել ոչ պատշաճ պայմաններում։

Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Նավահանգստում պայթել է պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։

Photo. AP