Մակունց․ Դիմակ կրելը պարտադիր կլինի նաև ԱԴ ավարտից հետո

Մակունց․ Դիմակ կրելը պարտադիր կլինի նաև ԱԴ ավարտից հետո

PanARMENIAN.Net - Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո էլ դիմակ կրելը պարտադիր կմնա, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Aysor.am-ը:

«Քանի որ մեր երկրում համավարակի տվյալներն այնպիսին չեն, որ սահմանափակումներն ամբողջովին վերացվեն, անհրաժեշտ են օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկել իրավիճակը, մասնավորապես՝ դիմակ կրելը»,- ասել է նա:

Սեպտեմբերի 4-ին հայտարարվել է, որ Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում կարանտին կարող է սահմանվել, օրենքն արդեն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---