ԵԱԶԲ-ն $10 մլն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարող թվային նախագծերին

ԵԱԶԲ-ն $10 մլն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարող թվային նախագծերին

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարի թվային նախագծերին, այդ նպատակով ստեղծվել է թվային նախաձեռնությունների հիմնադրամ, որին $10 մլն կհատկացվի, հայտարարել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ըստ Սարգսյանի՝ բանկը պատրաստ է դիտարկել ցանկացած առաջարկ: Վճարովի առևտրային նախագծերի համար միջոցները կտրամադրվեն վարկի տեսքով, իսկ այն նախագծերը, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից շահագործման համար, կարող են ստանալ նաև դրամաշնորհներ: Բացի այդ, բանկը կարող է ժամանակավորապես ձեռնարկությունների բաժնեմասեր ձեռք բերել։

Միակ պայմանն այն է, որ ֆինանսավորվելու են ոչ թե մեկ, այլ առնվազն երկու երկրի համար նախատեսված նախագծեր, որոնք ուղղված կլինեն ինտեգրման ամրապնդմանը։

Հայտեր կարելի է ներկայացնել ոչ միայն նոր, այլև արդեն պատրաստ նախագծերի համար, որոնք հնարավոր է տարածել Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում։

ԵԱԶԲ-ն ամեն տարի կհամալրի հիմնադրամը՝ դրան փոխանցելով իր շահույթի 15%-ը։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2020 թվականին միությունում նախագահում է Բելառուսը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---