52 մլն դրամի ջրի կորուստ․ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգը շահագործվել է

52 մլն դրամի ջրի կորուստ․ Վայքի ինքնահոս ոռոգման համակարգը շահագործվել է

PanARMENIAN.Net - 2019-ին Վայքում ոռոգման ջրի 4․7 մ3 ջրի վնաս է պատճառվել, ինչն արժեցել է 52․1 մլն դրամ։ Մասնավորապես, 1 հա հողատարածքի համար մատակարարված ոռոգման ջրի քանակը 7279 մ3–ով կամ 3.3 անգամ գերազանցել է 1 հա-ի համար բաժանորդների՝ հայտով ներկայացված ջրաքանակը:

Իրականացվել է ապօրինի առանց պայմանագրի ջրի մատակարարում:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոռոգման նպատակով Կեչուտի ջրամբարից ջրի բացթողումն իրականացվում է «Եղեգնաձոր» ՋՕ ընկերության ներկայացրած հայտերի հիման վրա՝ անհատույց Վայքի ինքնահոս համակարգի միջոցով:

Քրեական գործ է հարուցվել «Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը» հոդվածով։ Կիրականացվի նախաքննություն։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---