Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 27 մլն-ը, սեպտեմբերի վերջին 4 օրում վարակակիրների թիվն ավելացել է ևս 1 մլն-ով, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։
Օգոստոսի 7-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում վարակակիրների թիվն ավելացել է ևս 8 մլն-ով։
Վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 6․2 մլն, Հնդկաստանում 4․2 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, Բրազիլիայում՝ 4․1 մլն, ՌԴ-ում վարակակիրերի թիվն անցել է 1 մլն-ը։ Չինաստանը, որտեղից վարակը տարածվել էր աշխարհով, Covid-19-ով վարակակիրների թվով աշխարհում 35-րդն է՝ 90,000-ից ավելի վարակակրով։
Կորոնավիրուսից աշխարհում 882,000 մարդ է մահացել, մահերի ամենաբարձր ցուցանիշն ԱՄՆ-ինն է՝ 189,000 մարդ։ Բրազիլիայում մահացել է 126,000-ից ավելի մարդ, Հնդկաստանում՝ 70,000-ից ավելի։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44,783 է, վիրուսից մահացել է 897 մարդ։