Րաֆֆու «Խենթը» առաջին անգամ լիարժեք թարգմանվել է անգլերեն 9 սեպտեմբերի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայ գրող Րաֆֆու «Խենթ» վեպի նոր և ամբողջական թարգմանությունը կհրատարակվի 2020-ի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է Sophene հայկական գրադարանը Twitter-ում։ Նշվում է, որ թարգմանելու որոշումը կապված էր ընթերցողների պահանջի հետ։ Թարգմանությունը հասցնելու են գրքի 140-ամյակին։ Դրա վրա աշխատել են Քիմբերլի ՄըքՖարլեյնը և Բեյոն Միլոյանը։ Նախորդ դարում գիրքը թարգմանվել է անգլերեն, սակայն, գրադարանի փոխանցմամբ, թարգմանությունը չի եղել լիարժեք և ունեցել է սյուժետային փոփոխություններ։ Վեպը հրատարակվել է 1881-ին, արտացոլում է հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների համատեքստում։ Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախատիպը ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսյանն է։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |