Հենդելի Հռադամիզդ արքային նվիրված օպերան կբեմադրվի Գառնիի տաճարում 9 սեպտեմբերի 2020 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Հռադամիզդ արքային նվիրված գերմանացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերան կբեմադրվի Գառնու հեթանոսական տաճարում 2021-ի գարնանը։ Օպերային մասնակցում են հայտնի երգիչներ Բարսեղ Թումանյանը, Աննա Ագլատովան և Յուլիա Լեժնևան։ Նախագծի պրոդյուսեր Գագիկ Մանասյանի խոսքով՝ սիմվոլիկ է օպերայի բեմադրումը Գառնիի տաճարում, քանի որ լիբրետտոյում հիշատակվում է տաճարը։ Sputnik Armenia գործակալության փոխանցմամբ՝ հրավիրվել են հռչակավոր դիրիժոր Ջորջ Փեհլեվանյանը, վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան։ Հռադամիզդը եղել է Մեծ Հայքի դրածո թագավորներից մեկը 51-53 թվականներին։ Գահակալել է Հռոմեական և իբերական ուժերի օգնությամբ։ Չկարողանալով դիմադրել Հայոց թագավոր Տրդատ Ա-ին, փախել է Վիրք։ Փախուստի ճանապարհին սպանել հղի կնոջը և գցել Երասխի ջրերը։ Սակայն Զենոբիան փրկվել է և տեղի հովիվները նրան տարել են Տրդատ Ա-ի մոտ։ Այս իրադարձությունը գրի է առել Տակիտոսը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |