«Հին Երևան» ծրագիրը կհամակարգի Վարագ Սիսեռյանը 9 սեպտեմբերի 2020 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Նա հաստատել է նաև նախագծային և շինարարական աշխատանքների համակարգման աշխատանքային խմբի կազմը։ Խումբը կղեկավարի փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետը, ԿԳՄՍ փոխնախարարը, քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու տեղակալը, Ավինյանի խորհրդականը, «Հին Երևան» նախագծի հեղինակը և այլք։ Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներում պարփակված տարածքում իրականացվելիք «Հին Երևան» նախագիծը հնարավորություն է ստեղծում պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր:Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |