Կոլեսնիկովան Մինսկի մեկուսարանում է

Կոլեսնիկովան Մինսկի մեկուսարանում է

PanARMENIAN.Net - Բելառուսի ընդդիմադիր Համակարգող խորհրդ անդամ Մարիա Կոլեսնիկովան գտնվում է Մինսկի մեկուսարանում։ Նրան այցելել է նրա փաստաբանը՝ Լյուդմիլա Կազակը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կոլեսնիկովան իրեն լավ է զգում։ Գտնվում է 6 հոգանոց խցում։ Ուշքի է գալիս սահմանին տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է փաստաբանը։

Ըստ նրա՝ Կոլեսնիկովան հաստատել է, որ Ուկրաինայի հետ սահմանին պատռել է անձնագիրը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային չեն կարողացել արտաքսել երկրից՝ նա պատռել է անձնագիրը։ Համակարգող խորհրդի մյուս անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրավցովը հատել են Բելառուսի սահմանն ու այժմ Ուկրաինայում են։ Ավելի վաղ Բելառուսի պետական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Կոլեսնիկովային ձերբակալել են Ուկրիանայի հետ սահմանին։«Մարիա Կոլեսնիկովան փորձել է ապօրինաբար լքել Բելառուսի տարածքը, սակայն ձերբակալվել է սահմանին»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի 7-ի առավոտյան հայտնի էր դարձել, որ Կոլեսնիկովային Մինսկի կենտրոնում նստեցրել են «Կապ» գրությամբ միկրոավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ։ Բելառուսում իշխանության խաղաղ փոխանցման Համակարգող խորհուրդը ստեղծվել էր նախագահական ընտրություններում գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի նախաձեռնությամբ, որը քվեարկությունից հետո ստիպված լքել էր երկիրը։ Այդ երկրում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունը չի ընդունում 25 տարի երկիրը կառավարած Լուկաշենկոյի հաղթանակը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---