Տուսկն առաջարկել է Տիխանովսկի ամուսիններին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնել

Տուսկն առաջարկել է Տիխանովսկի ամուսիններին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնել

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախկին նախագահ, ամենամեծ համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկն առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնել բելառուս ընդդիմադիրներ Սերգեյ և Սվետլանա Տիխանովսկիներին։

«Ես հավատում եմ, որ դա հոզր ազդանշան կլինի, եթե ԵԽ-ն առաջադրի Սվետլանա Տիխանովսկայային և նրա ամուսնուն՝ Սերգեյին, որը բանտում է, Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հարգանքի տուրք տալով բոլոր ձերբակալված բելառուսներին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։

Տիախնովսկայան ընտրություններից հետո իշխանությունների ճնշման ներքո մեկնել է երկրից և այժմ Լիտվայում է։ Նրա ամուսինը՝ Սերգեյը, բանտում է 2019-ի դեկտեմբերից միանգամից մի քանի մեղադրանքով, այդ թվում ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու և ուժայինների դեմ ատելություն սերմանելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---