Ադրբեջանը Բելառուսին շուկայականից ցածր գնով նավթ է վաճառել

Ադրբեջանը Բելառուսին շուկայականից ցածր գնով նավթ է վաճառել

PanARMENIAN.Net - 2020 թվականի առաջին կեսին Բելառուսն ուկրաինական նավահանգիստներով Ադրբեջանից 5 տանկերով ներկրել է 420,000 տոննա նավթ՝ շուկայական գներից ցածր։ Այս մասին գրում է Turan.az գործակալությունը։

Ըստ Interfax-Azerbaijan-ի` Բելառուսը մեկ բարել ադրբեջանական նավթի դիմաց վճարել է $20.72։ Իսկ SOCAR-ի տվյալներով ՝ 2020-ի առաջին կիսամյակում ադրբեջանական նավթի մեկ բարելի միջին արտահանման գինը կազմել է $42,խ.75: Սրանից հետևում է, որ Ադրբեջանը Բելառուսից նավթը է ներկրել շուկայական գներից էժան։

2020 թվականի հունվար-հունիսին Բելառուսը ներկրել է $1․24 մլրդ-ի նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 61.9%-ով քիչ։

2020-ին Բելառուսը նավթ է ներկրել 8 երկրից։ Ռուսաստանին է շարունակում մնալ Բելառուսի նավթի ներմուծման առյուծի բաժինը՝ 80%-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---